Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սկսվող աշխարհի Մ20 պատանիների և աղջիկների առաջնությանը:
Մրցաշարը պետք է անցկացվեր Հաթայ քաղաքում, բայց վերջին պահին կազմակերպիչներն այն տեղափոխեցին Ստամբուլից քիչ հեռու գտնվող Խոջաելի:






































