Sunday, 21 06 2026
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ

Ռեժիմի կողմից հերթական ապտակ հասարակությանը. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Վարչախումբը կատարեց իրեն բնորոշ հերթական խայտառակ քայլը. արդարացվեցին և ազատ արձակվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ մարդասպանության մեջ մեղադրվող որդին և թիկնապահը։
Քաղաքական հարթության վրա իր հակառակորդների դեմ անզոր՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը տարիներ շարունակ նրանց բանտերն է լցրել, ունեցել է հարյուրից ավելի քաղբանտարկյալներ, և այսօր էլ կա քաղբանտարկյալ։ Հիմա էլ նա քաղաքացիական խաղաղ ցույցերի ու ակտիվիստների դեմ պայքարում է ամեն մի իշխանության համար ստորագույն, ամոթալի մեթոդներով՝ ոստիկանական սադրանքներից սկսած մինչև քրեական տարրերի օգտագործումը։ Դրան հակառակ, նույն ռեժիմը պարտակել է բազմաթիվ ծանր հանցագործություններ, ընդհուպ սպանություններ, եթե դրանք կատարվել են ավազակապետության մաս կազմող օղակների, իր սպասարկուների կողմից։ Լիակատար զրկված լինելով հասարակական նվազագույն պաշտպանությունից ու աջակցությունից, հանցավոր այս գործելակերպը դարձել է վարչախմբի ինքնապահպանման միակ ձևը։ Երեք ամիս առաջ Սյունիքի մարզպետի տան մոտ Ա. Բուդաղյանի սպանությունն այնքան բացահայտ էր, որ դրա հետևանքով Ս. Խաչատրյանին ստիպեցին հրաժարական տալ։ Հայտնի փաստերն ու մանրամասներն անսակարկելիորեն հաստատել են կատարվածը, և դա դարձրել ոչ միայն տուժող կողմի, այլև ողջ հասարակության անվերապահ համոզմունք։

Ծանրագույն հանցագործության պարտակումը այլ բան չէ, քան ռեժիմի կողմից հերթական մի ապտակ նույն հասարակությանը, որն անպատասխան չպիտի մնա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում