Ամերիկյան դրոշն ընկել է MSNBC հեռուստաալիքի եթերում Դեմոկրատական կոսակցության Ազգային կոմիտեի նախագահ Թոմ Պերեսի հարցազրույցի ժամանակ՝ Հիլարի Քլինթոնի մասին նրա խոսքերից հետո։
Պերեսին հարց են ուղղել Քլինթոնի և Բերնի Սանդերսի էլեկտրոնային փոստի մասին։ Երբ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը սկսել է պատասխանել հարցին, նրա մեջքի հետևում ընկել է սրահում տեղադրված երկու դրոշներից մեկը։Սակայն Պերեսը շարունակել է իր հարցազրույցը՝ ձևացնելով, որ ոչինչ տեղի չի ունեցել։
Նախկինում երեք անգամ նման միջադեպեր տեղի են ունեցել հենց Քլինթոնի ներկայությամբ, որոնք ամերիկացի բլոգերների կարծիքով՝ վատ նշան են ազդարարել ԱՄՆ-ի համար։







































