Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում «Անտոն Քոչինյան. Կյանքը և գործունեությունը» և «Անտոն Քոչինյանը ժամանակակիցների հուշերում» գրքերը տպագրելու նպատակով կտրամադրվի 7մլն դրամ: Այս գումարը հատկացվելու է Կառավարության պահուստային ֆոնդից՝ ինն ամսվա ընթացքում:
Գումարը հատկացնելու են Մշակույթի նախարարությանը, որն էլ որպես նվիրաբերություն փոխանցելու է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: