Կանադան և Լատվիան ստորագրել են համաձայնություն մերձբալթյան երկրում ՆԱՏՕ-ի կանադական գումարտակի տեղակայման մասին, հայտնում է TASS-ը` վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Կանադայի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Սինգհ Սաջանը և Ռայմոնդս Բերգմանիսը: Համաձայնության մանրամասները չեն հաղորդվում:
Սաջանը նշել է, որ համաձայնությունը հաստատում է «կոլեկտիվ անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի անսասան նվիրվածությունը և նպատակը»:











































