20 տարի հետո կաթոլիկները և բողոքականները՝ միասին վերցրած, Գերմանիայի բնակչության կեսից քիչ մասը կկազմեն: Այժմ նրանք մոտ 60 տոկոս են կազմում, սակայն այս թվաքանակը տարեկան նվազում է մոտ 500 հազարով, հիմնականում՝ մահացության պատճառով: Առաջիկա տարիներին այդ տենդենցը կուժեղանա: Չէ՞ որ հավատացյալների հիմնական մասը տարեց մարդիկ են: Այս մասին գրում է Die Welt-ը:
Գոյություն ունի մեկ այլ պատճառ: 2013-ի հունվարին գերմանացի կաթոլիկների շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ «հարցման մասնակիցներից շատերն իրենց հավատացյալ են համարում այդ բառի ավանդական իմաստով և Աստծու հետ կապեր չեն փնտրում»: Գերմանացի բողոքականների 20 տոկոսին այսօր արդեն կարելի է համարել ոչ կրոնական և հեռու եկեղեցուց: «Ուրբաթ օրը պատարագի է գալիս բողոքականների 4 տոկոսը»,- գրում է թերթը:
Եվ քանի որ «կրոնը փոխանցվում է նախևառաջ ընտանիքի միջոցով՝ ծնողներից երեխաներին, ամեն ինչ խոսում է այն մասին, որ 20 տարի անց եկեղեցական համայնքներում մնացած անդամների հավատարմությունը հավատքին և կրոնական ծեսերին ավելի թույլ կլինի, քան այսօր»:









































