Tuesday, 16 06 2026
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ

Պիտի պատրաստ լինենք, որ ունենալու ենք ոչ հայանպաստ որոշումներ. Հարություն Մեսրոբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

– Պարոն Մեսրոբյան, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն ինչպե՞ս կանդրադառնա գործարար միջավայրի վրա:

– «Գործարար միջավայր» մի քիչ ուժեղ է ասված, քանի որ մեր տնտեսությունն օլիգարխված է, և անկախ նրանից` ինչ միություններ կմտնենք, միևնույն է` օլիգարխիան կփորձի օգտագործել նոր հանգամանքները, քանի որ իր ձեռքում է նաև տնտեսական մրցակցությունը:

– Տնտեսության ո՞ր ճյուղերն ամենից շատ կազդվեն, գուցե` կշահեն այս անդամակցությունից:

– Եթե մենք սկզբունքորեն նայենք` Հայաստանի ստրատեգիկ ձեռնարկությունները գտնվում են Ռուսաստանի ձեռքին, հետևաբար` այս գերիշխման շնորհիվ ռուսական սեփականությունը կսկսի էլ ավելի աճել:

– Ապրանքների որակի վրա ինչպես կանդրադառնա: Մենք կառաջնորդվենք ռուսակա՞ն, թե նախկինի պես` եվրոպական ստանդարտներով, որ ավելի խիստ էին:

– Մենք նախկինում ոչ մի ստանդարտով չենք առաջնորդվել: Օլիգարխված տնտեսությունն ունի միայն մեկ ստանդարտ` օլիգարխիայի ստանդարտը:

– Ամեն դեպքում, կարո՞ղ ենք ասել` այս համագործակցությունից մեր տնտեսությունը կշահի:

– Անկախ նրանից` մենք մտնում ենք Եվրոպայի ասոցացման շրջանակ, թե Մաքսային միություն, երկու դեպքում էլ մենք ստրատեգիկ իմաստով կորցնում ենք, որովհետև կորցնում ենք մեր սուվերենության զգալի մասը, իսկ դա նշանակում է, որ մենք կամաց-կամաց ավելի ենք հեռանում ինքնիշխան պետության կարգավիճակից` բոլոր իր հետևանքներով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ անկախ նրանից` մենք գնում ենք դեպի Եվրոպա, թե դեպի Ռուսաստան, մեր պետության, մեր ազգի համար կարևորագույն հանգուցային հարցերը լուծելու ենք ոչ մենք, հետևաբար` այդ հարցերը լուծվելու են` ի շահ այդ խոշոր կոնգլոմերատների՝ լինի դա Եվրոպական միություն, թե Մաքսային միություն: Այսինքն` մենք պիտի պատրաստ լինենք, որ ունենալու ենք ոչ հայանպաստ որոշումներ, որովհետև` ո՞վ ասաց, որ գերտերությունները կամ ինչ-որ միավորումներ պիտի գիշերը չքնեն և Հայաստանի մասին մտածեն: Նրանք կմտածեն իրենց մասին և ճիշտ կանեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում