Thursday, 11 06 2026
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել

Անկախության մասին՝ անկախությունը հանձնելուց առաջ

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը ռուսներին հանձնելու որոշումից հետո և մի քանի օրից Անկախության 22-րդ տարեդարձը առիթ է մեր պետության անցած ուղու ձեռքբերումների և կորուստների մասին ևս մեկ անգամ խոսելու համար:

Պետք է արձանագրել, որ սեպտեմբերի 3-ից առաջ էլ մեր կյանքում կարծես թե ոչինչ չէր փոխվում: Եվ դա երևի թե նրանից է, որ մենք ինքներս, ըստ էության, չենք փոխվում, և այն փոփոխություններն էլ, որ եղել են մեր կյանքում, եղել են ոչ այնքան հենց մեր նախաձեռնության, կամքի ու հետևողականության արդյունք, որքան աշխարհաքաղաքական զարգացումների դասավորություն, որոնք այս կամ այն կերպ առնչվել են մեզ հետ, խթանել են մեզ` անելու այս կամ այն բանը, օգնել են մեզ` հաղթանակ տանել Արցախի պատերազմում, օգնել` անկախություն հռչակել, օգնել` կայացնել այդ անկախությունը, իսկ այդ ընթացքում էլ օգնել մեզ՝ չմնալ դրա փլատակների տակ:

Մինչդեռ այն, ինչ կախված է հատկապես մեզանից, ինչը հենց մենք պետք է նախաձեռնեինք ու իրականացնեինք, և ինչի մասին բոլորս մտածում ու պատկերացնում էինք անկախության արշալույսին, այդպես էլ շարունակում է մնալ առավելապես մտածում ու պատկերացում: Մենք շարունակում ենք մնալ նույնը, ու այդ իսկ պատճառով էլ մեր ձեռքբերումներն ու բացթողումներն են մնում նույնը: Ավելին` մենք չենք փորձում փոխվել, չենք փորձում այլ հայացքով նայել թե՛ աշխարհին, թե՛ այդ աշխարհում մեր դերին ու տեղին: Մենք դարձել ենք մեր պատմական բարդույթների գերին, համոզված լինելով, որ փոքրն այս մեծ աշխարհում տեղ չունի և չպետք է ունենա, ու միակ բանը, որ պետք է որոնի այս աշխարհում փոքրը, դա ոչ թե տեղն է կամ դերը, այլ տերը` միայն տերը:

Ու մենք անկախության 22 տարիների ընթացքում աշխարհում մեր նոր տեղն ու դերը որոնելու փոխարեն` տերեր ենք որոնել և որոնում, որ մեր խնդիրները լուծեն, որ մեզ պաշտպանեն, մեզ կերակրեն, մեզ թույլ տան ընտրություն կեղծել, մեզ թույլ տան մարսել այդ կեղծիքը, հետո նոր կեղծիք անել, հետո էլի թույլ տան մարսել: Անգամ երբ աշխարհաքաղաքական զարգացումները հանգեցրել են նրան, որ մենք ստիպված ենք եղել դիմել քայլերի, որոնք աշխարհում, տարածաշրջանում տեղ են ապահովել մեզ համար` որպես պետություն և հասարակություն, ու դեր են մեզ հատկացրել, մենք էլի շարունակել ենք տերեր որոնել, պատրաստակամ լինելով այդ տեղն ու դերը փոխարինել տերով` հանձնել ամեն տեղ, հանձնել ամեն դեր, միայն թե մեզ տիրություն անեն, մեր գլխին տեր դառնան:

Սա մեծագույն, առանցքային, հիմնաքարային բացթողում է, որ արձանագրված է մեր անկախության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Հայաստանում չձևավորվեց այն շերտը, որը երկիրը կտաներ համաշխարհային նոր դերակատարման, որը երկրի համար աշխարհում նոր տեղ և դեր կնախանշեր և այդ հարցի լուծմանը, այդ նպատակին հասնելուն կմղեր, կուղղեր ներհասարակական ամբողջ էներգիան, ամբողջ պոտենցիալը: Ավելին, հանուն սեփական հարստության, հանուն սեփական երկիրը մսխելու, այդ երկրի և ժողովրդի ռեսուրսով հարստանալու` մարդկանց մի շոշափելի շերտ արեց ամեն ինչ, որ Հայաստանի հասարակությունն իր գավառում խորը նստած մնա, դուրս չգա իր մտահորիզոնից, որպեսզի բաց դաշտում չչեզոքանա սեփական երկիրը թալանելու հնարավորությունը, «պատմական շանսը»: Իսկ ով համաձայն չէ պարփակվել այդ գավառական մտահորիզոնում, նրան կամ դնում են երկիրը լքելու պարտադրանքի առաջ, կամ ամեն կերպ սահմանափակում նրա ինքնադրսևորման հնարավորությունները` փորձելով հնարավորության սահմանում նեղացնել դրանց շրջանակը: Ժամանակի ընթացքում էլ հասկանալով, որ, ի վերջո, աշխարհը զարգանում է, որ չնայած իրենց անսահման ցանկությանը` մնալ այս լեռներում փակված, աշխարհը, այդուհանդերձ, ուզում է, որ Հայաստանը զբաղեցնի միջազգային գործընթացներում իր տեղն ու կատարի իր դերը, և այդ իսկ պատճառով անում է քայլեր, որոնք կոտրում են գավառական մտամետաստազների պատը, շրջանառության մեջ են դրվում, այսպես ասած, հայկական աշխարհի տեսլականները: Այսինքն, աշխարհ եք ուզում` ահա ձեզ աշխարհ, բայց հայկական աշխարհ: Ուրեմն, գավառականությունն արդեն սկսել են թաքցնել գլոբալ ձևակերպումների տակ:

Մինչդեռ անկախության գլոբալ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, անգամ` չձևակերպված. ի վերջո, մենք` որպես ազգ, որպես պետություն ունեցող միավոր, որպես համաշխարհային քաղաքականության իրավական սուբյեկտ, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում մեր դերն ու տեղը ժամանակակից աշխարհում, ինչպե՞ս ենք պատկերացնում մեր անելիքը, մեր կերպը: Մենք ի՞նչ ունենք ասելու աշխարհին, այլ ժողովուրդներին, և մենք ի՞նչ ենք ուզում լսել: Մենք ի՞նչ ունենք աշխարհին տալու` բացի, ասենք, ազատագրված տարածքներից: Մի՞թե դա միակ բանն է, որ մենք պատրաստ ենք տալ աշխարհին, անգամ մինչև վերջ հստակ չձևակերպելով, թե արդյունքում կոնկրետ ինչ ենք ստանալու այդ կոնկրետ տալիքի դիմաց: Մի՞թե Հայաստանում չի ձևավորվելու այն պատկերացումը, այն հայեցումը, որ աշխարհը կարող է մեզանով հետաքրքրվել ոչ միայն այդ տարածքների, այլ շատ այլ ռեսուրսների պատճառով, մարդկային կարողությունների, ընդհանրապես տեսակի պատճառով, որ աշխարհում Հայաստանի և հայերի վրա կարող են դրվել այլ առաքելություններ, կարող են լինել փոխադարձ այլ պայմանավորվածություններ և համաձայնություններ: Մի՞թե անկախության հաջորդ տասնամյակներում էլ շարունակվելու է աշխարհում այս ինքնարժեզրկման մոլուցքը, որ պատել է Հայաստանի անկախ պետության հասարակությանը: Մի՞թե սա այն հասարակությունն է, որ 22 տարի առաջ բավական համարձակ ու հավակնոտ մտածողության ծիլերի կրող էր, որոնք, ցավոք սրտի, անկախության ընթացքում չորացան` սերմեր տալու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում