Իրաքցի պաշտոնյան տեղի իշխանություններին կոչ է արել ինքնաթիռներից արմավ ցած նետել Մոսուլի վրա, որպեսզի քաղաքի մոտ 300 հազար բնակիչներին փրկեն սովից մահանալուց, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Հումանիտար իրավիճակը պաշարված արևմտյան Մոսուլում գտնվում է աննախադեպ ցածր մակարդակում։ Անհրաժեշտ է պաշարված շրջաններում շտապ կերպով ինքնաթիռներից ցած նետել արմավներ»,- հայտարարել է Գազվան Համիդ ադ-Դավուդին` մարդու իրավունքների վերաբերյալ տեղի հանձնաժողովի նախագահը:
Պաշտոնյան հայտարարել է, որ հարկավոր է արմավներ նետել է այն թերթիկների փոխարեն, որոնք Իրաքի իշխանությունները օգտագործում են բնակչությանը տեղեկացնելու համար, քանի որ դրանց տպելը «պետության համար արժենում են միլիոնավոր դինարներ»:
«Իսկ Իրաքում արմավները շատ էժան են և առատ»,- ավելացրել է նա:
Նրա խոսքերով` Մոսուլում սննդի պաշարները կամ վերջանում են կամ էլ արդեն վերջացել են: Ընդ որում, Ադ-Դավուդին հիշեցրել է, որ ահաբեկիչները սննդի հետ խնդիրներ չունեն, տառապանքները բաժին են ընկել խաղաղ բնակչությանը:









































