Թեհրանը հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի դեսպանատների նկատմամբ Իրանի կողմից գոյություն ունեցող սպառնալիքների մասին տեղեկատվությունը: Այս մասին ասել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Միրիյուսեֆը՝ փոխանցում է Mehr տեղեկատվական գործակալությունը:
«Դա քաղաքական դրդապատճառներ ունեցող ակտ է՝ մեծացնելու համար Կոնգրեսի վրա ճնշումները, որպեսզի վերջինս համաձայնի Սիրիայի դեմ ռազմական հարձակմանը»,- ասել է Միրիյուսեֆը:
ԱՄՆ-ը որսացել է Իրաքում գտնվող գրոհայիններին հասցեագրված Իրանի հրամանը այն մասին, որպեսզի Սիրիայի դեմ ռազմական հարձակման դեպքում նրանք գրոհեն Բաղդադում և Բեյրութում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատների վրա՝ նախօրեին գրել էր The Wall Street Journal-ը:
ԱՄՆ-ն ուժեղացրել է Լիբանանում և Թուրքիայում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը քաղաքացիներին զգուշացրել է առանց խիստ անհրաժեշտության Լիբանան և Թուրքիայի հարավ-արևելք չմեկնել:







































