Ինչպես տեղեկացրել է Վրաստանի սահմանային ոստիկանությունը՝ երկու գերմանական, մեկ թուրքական ռազմական նավեր վրացական առափնյա պահպանության հետ անցկացրել են նավերում հրդեհները չեզոքացնելու զորավարժություններ:
Զորավարժությունների նպատակը համատեղ գործողությունների կենտրոնացումն է, ինչպես նաև հրդեհի ժամանակ տուժածներին բժշկական օգնության ցուցաբերումը:
Նույն օրը համատեղ ստորջրյա զորավարժություններ են անցկացվել ականների ոչնչացման ուղղությամբ: Զորավարժություններին մասնակցել են նաև ՆԳ նախարարության հատուկ ջոկատայինները, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Սա ՆԱՏՕ-ի ռազմական նավերի մասնակցությամբ Վրաստանում առաջին զորավարժություններն են:
Գերմանական երկու ռազմանավեր Բաթում են ժամանել սեպտեմբերի 6-ին: Նրանք վրացական նավահանգստում կմնան մինչև սեպտեմբերի 9-ը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:






































