Նամակը, որում գրող Էռնեստ Հեմինգուեյը սերը է խոստովանում հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Մառլեն Դիտրիխին, կվաճառվի աճուրդով: Ինչպես հաղորդում է BBC-ն, լոտը գնահատվում է 30 հազար դոլար, աճուրդը կայանալու է մայիսի 4-ին Նյու Յորքում՝ Swann աճուրդի տանը:
Հեմինգուեյը նամակն ուղարկել է Կուբայից 1952թ. օգոստոսին, որտեղ այդ ժամանակ ապրել է: Հեմինգուեյը և Դիտրիխը ծանոթացել են 1934թ. և այդ ժամանակից սկսած պարբերաբար նամակներ են գրել միմյանց: Միևնույն ժամանակ նրանք հարաբերություններ չեն ունեցել: Նամակում Հեմինգուեյը այդ փաստը մեկնաբանում է նրանով, որ իրենք դարձել են «դիախրոնիկ կրքի զոհեր»:
Այնուամենայնիվ, ուղերձներում Հեմինգուեյը բազմիցս սեր է խոստովանել Դիտրիխին: «Խնդրում եմ, իմացիր որ միշտ սիրում եմ քեզ: Երբեմն մոռանում եմ քո մասին, ինչպես մոռանում եմ այն մասին, որ սիրտս բաբախում է: Բայց այն միշտ է բաբախում»,-գրված է նամակներից մեկում, որը մակագրված է «Սիրով, պարոն Հայրիկ»:








































