Թուրքիայում առաջին անգամ լույս է տեսել քրդերենով մանկական ամսագիր՝ քուրդ ժողովրդի բազմադարյան ավանդույթների, պատմության և մշակույթի մասին: Դա երկրում առաջին մանկական ամսագիրն է, որն ամբողջությամբ կհրապարակվի քրդերեն: Այս մասին հաղորդում է yurtgundemi.com պարբերականը:
Ամսագրի թողարկման գաղափարը պատկանում է Մարդինի և Մուշի համալսարանների քրդագիտության ամբիոններին: Ամսագրում խաղի ձևով կպատմվի Քրդստանի առաջացման, անկախության համար քրդերի պայքարի, ինչպես նաև քուրդ ժողովրդի ավանդույթների և մշակույթի մասին:
Պարբերականի հեղինակի խոսքերով՝ ամսագիրը կարելի է օգտագործել ինչպես ընդհանուր զարգացման համար, այնպես էլ դպրոցներում տարրական դասարանների այն աշակերտների ուսուցման համար, ովքեր հավելյալ առարկա կընտրեն քրդերենը:








































