Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանդես Հանը թուրքական ղեկավարությանը կոչ են արել բնակչության շրջանում հասնել «առավելագույն կոնսենսուսի» սահմանադրական փոփոխություններն իրագործելիս։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Համատեղ հայտարարությունում ասվում է, որ իրենք «առավելագույն կոնսենսուսի» կոչ են անում՝ հաշվի առնելով հանրաքվեի ժամանակ ստացված ձայների ոչ մեծ տարբերությունն ու սահմանադրական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները։
Նրանց խոսքով՝ իրենք սպասում են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների գնահատականներին, այդ թվում հանրաքվեի ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ։









































