Մաքսանենգները մամուլին հայտնել են, որ սահմանի վերահսկողությունը խստացնելու պատճառով փակվել է ճանապարհը՝ տեղեկացնում է El Nuevo Herald հրատարակչությունը: Նրանք Վենեսուելայից մեքենաներով կամ մոտոցիկլետներով առաջին անհրաժեշտության ապրանքներ էին փոխադրում Կոլումբիա, որտեղ դրանք վաճառվում էին բարձր գներով: Այս վերավաճառքի պատճառով Վենեսուելայի շատ շրջաններում հենց այդ ապրանքների դեֆիցիտ կա:
Վրդովված վենեսուելացի մաքսանենգները քարեր են նետել և մեքենաների անվադողեր վառել: Նրանց հաջողվել է Վենեսուելան Կուկուտա քաղաքին կապող երկու կամուրջ փակել:
Բողոքի ակցիային միացել են նաև վենեսուելական վառելիք վաճառողները:
Իշխանությունները հայտարարել են, որ խուզարկությունների արդյունքում այս շաբաթ առգրավվել է ավելի քան 1000 տոնա սննդամթերք, որը կբաժանեն կարիքավորներին:








































