Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հայտնել է, որ շատ բան է սովորել իր նախկին ակումբակցից` Սեսկ Ֆաբրեգասից:
«Սեսկ Ֆաբրեգասը լավագույն խաղացողն է, ում հետ ես խաղացել եմ նույն թիմում: Նրա հետ հանդես եմ եկել ընդամենը մեկ մրցաշրջանի ընթացքում: Այնուհետև Սեսկը «Բարսելոնա» տեղափոխվեց: Նա միշտ գիտի, թե ինչպես է վարվելու գնդակի հետ` մինչ այն իր մոտ կհայտնվի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Esquire Weekly-ն:
Հիշեցնենք, որ կատալոնական գրանդը 30 մլն եվրո է վճարել Լոնդոնի «Արսենալ»-ին` Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի դիմաց:








































