Վրաստանի հավաքականի դեմ հանդիպմանը ոչ-ոքի գրանցելուց հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրաժարվել է մեղադրել հարձակվող Կարիմ Բենզեմային, ով ազգային թիմի կազմում գոլ չի խփել արդեն 1217 րոպե:
«Բենզեման ինձ համար խնդիր չէ: Ես 11 խնդիր ունեմ, 11 ֆուտբոլիստներ, ում պետք է ընտրել յուրաքանչյուր խաղից առաջ: Բենզեման տուգանային հրապարակի խաղացող է և նրա գոլ խփելու փաստը կապված է նրան շրջապատող ֆուտբոլիստների հետ:
Կոչ եմ անում ֆուտբոլիստներին ավելի շատ խոսել միմյանց հետ: Նրանք պետք է ավելի շատ շփվեն խաղադաշտում: Վստահ եմ, որ Բենզեման և Ժիրուն կարող են համագործակցել: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ակումբում նրանք չեն խաղում 4-4-2 սխեմայով: Այդ պատճառով էլ նրանց ժամանակ է պետք` պայմաններին հարմարվելու համար»,- ասել է Դեշամը:







































