Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին կկանչեն Եվրախորհրդարան լսումների`նրան խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու առիթով, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարզի դատախազությունը հետաքննություն է սկսել Լե Պենի նկատմամբ: Քննիչների վարկածով` նրա աշխատակիցները կեղծ ձևակերպվել են որպես Եվրախորհրդարանում քաղաքական գործչի օգնականներ: Այդ կապակցությամբ ֆրանսիացի քննիչները Եվրախորհրդարանից պահանջել են Լե Պենին զրկել անձեռնմխելիությունից:
Հնարավոր է լսումները տեղի ունենան մայիսի առաջին շաբաթում:











































