Իտալիայում օգոստոսին կայացած «Ֆոլկլորը խաղաղության համար» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացնող «Տոնացույց» թատրոնը զբաղեցրել է առաջին տեղը:
«Ես բացարձակապես հույս չունեի, որ մենք կգրավեինք առաջին տեղը, քանի որ, հաճախ նման մեծությամբ միջազգային փառատոններում գործում է նաև քաղաքականություն: Մենք ցնցեցինք մեր ազգագրությամբ, որի համար շատ ուրախ եմ»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 7-12-ը կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային երկրորդ փառատոնը, որը կիրականացվի Իտալիայից «Սամուգեո», Չեխիայից «Վալասկե Վոյովոդու» և «Լիտվայից Ռատիլիո» ֆոլկլորային խմբերի մասնակցությամբ:
Ասուլիսն ամբողջությամբ դիտեք տեսանյութում









































