Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ցուցարարներն այսօր հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա, որը տեղակայված է Հերատ քաղաքում:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, տուժել` մի քանիսը:
Պատահարի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Չի հաղորդվում` արդյոք զոհերի և տուժածների թվում դիվանագիտական առաքելության աշխատակիցներ կան, թե` ոչ:











































