ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Պետության ղեկավարներն արդեն նեղ կազմով հանդիպմանը համաձայնեցին, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում»,-ասել Է Սարգսյանը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել Էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է ԵՏՄ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում:
Բելառուսի նախագահն առաջարկել Է 2017 թվականը բեկումնային դարձնել ԵՏՄ-ում, ինչի համար, նրա կարծիքով, անհրաժեշտ Է ձեռնարկել մի շարք առաջնահերթ միջոցներ: «Մեզ հարկավոր Է նոր իրավական ակտերի ընդունման մորատորիում սահմանել, որոնք խտրական բնույթ են կրում միության գծով գործընկերների նկատմամբ: Դրա կատարմանը պետք Է հետեւի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- առաջարկել Է Լուկաշենկոն: Նա նաև առաջարկել Է հերթական նիստում զեկույց լսել ԵՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների ու սահմանափակումների վերացման աշխատանքի մասին:











































