Ավստրիայի ընտրանու դեմ խաղում Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն խփել է իր 68-րդ գոլն ազգային թիմի կազմում և կրկնել լեգենդար գերմանացի հարձակվող Գերդ Մյուլլերի ռեկորդը:
Հիշեցնենք` ազգային հավաքականի կազմում Մյուլլերը հանդես է եկել 1966-1974 թվականներին: Հարկ է նշել, որ նշված արդյունքը Քլոզեն գրանցել 128 խաղի ընթացքում:
Գերմանիայի հավաքականի կազմում Միրոսլավ Քլոզեն մեկնարկել է 2001 թվականին: 2002-ին նա արդեն դարձել է աշխարհի առաջնության երկրորդ ռմբարկու`դառնալով 5 գոլի հեղինակ: Աշխարհի 2006 թվականի առաջնությանը, որն անցկացվել է Գերմանիայում, Քլոզեն ևս 5 գոլ է հեղինակել և մրցաշարի լավագույն հարձակվող ճանաչվել:










































