Այսօր Կանաչ մայրցամաքում խորհրդարանական ընտրություններ են: Քվեարկության արդյունքներով հայտնի կդառնան դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի 150 անդամների անունները, ովքեր կստանան եռամյա մանդատ, և 40 սենատորների անունները: Վերջիններս ընտրվում են 6 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ընտրությունների գլխավոր ինտրիգը Wikileaks-ի հիմնադրիր Ջուլիան Ասանժի հնարավոր ընտրությունն է սենատորի պաշտոնում՝ Վիկտորիա նահանգից:
Ներկայում Ավստրալիայում գրանցված է 54 կուսակցություն: Դրանցից 36-ը ներկայացված են Ներկայացուցիչների պալատի ընտրությունների համար:
Ավանդաբար հիմնական մրցակիցները երկու առաջատար քաղաքական ուժերն են՝ վարչապետ Քևին Ռադի գլխավորած Լեյբորիստական կուսակցության և ընդդիմադիր Լիբերալ-ազգային կոալիցիայի ներկայացուցիչները: Համաձայն սոցհարցումների՝ ներկայում ակնհայտ ֆավորիտ է հենց ընդդիմությունը:
Երկրում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 14.713 մլն մարդ: Ավանդաբար մասնակցությունը բարձր է լինում՝ ավելի քան 90 տոկոս:












































