Հայտնի բրիտանացի երգիչ, երաժիշտ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը սեպտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Բեռլինի «Անտառային հրապարակ»-ում:
Համերգի ժամանակ երգելով Your Song երգը՝ երգիչն այն նվիրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ հաղորդում է Dpa-ն:
«Հույս ունեմ՝ դու դեմ չես, որ ես բառերի եմ վերածել այն, թե որքան հիասքանչ է կյանքը միևնույն մոլորակում քեզ հետ»,- այսպիսին են Your Song երգի բառերը, որը Էլթոն Ջոնը նվիրել է իր կուռքին՝ Անգելա Մերկելին՝ «աշխարհում ամենագեղեցիկ աչքերով կնոջը»:









































