Դերասանուհի Սիենա Միլերը մեկնաբանել է դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթի հետ իր սիրավեպի մասին լուրերը, հայտնում է US Magazine-ը:
Միլերը նկարահանվել է «Կորուսյալ քաղաք Z» ֆիլմում, որի գործադիր պրոդյուսերներից մեկը եղել է Փիթը:
«Ես չեմ պատրաստվում նույնիսկ դա պատասխանի արժանացնել»,- ասել է Միլերը, մեկնաբանելով ենթադրությունները իր սիրավեպի մասին: «Դա կանխատեսելի է և հիմար»,-ավելացրել է նա:









































