Բրիտանիայի արքայազն Չարլզին առաջարկել են դառնալ Տրանսիլվանիայի իշխան, հայտնում է Business Insider-ը: Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել Ռումինիայի Ալբա Յուլիա քաղաքի քաղաքապետը:
Ինչպես ասել է քաղաքապետի մամլո քարտուղարը՝ պատվավոր կոչումը Չարլզին առաջարկվել է այն բանի համար, որ նա ակտիվորեն աջակցում է Տրանսիլվանիային: Չարլզը ամեն տարի այցելում է Ռումինիա:









































