Tuesday, 09 06 2026
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հաղթանակը եկավ ճիշտ ժամանակին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Պրահայում անցկացրել է ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը և կարողացել է 2:1 հաշվով հաղթել տանտերերին՝ Չեխիայի հավաքականին: Ընտրական մրցաշարում սա մեր թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր, այն էլ հյուրընկալվելիս:

Մրցաշարն անհաջող սկսած Հայաստանի հավաքականի Չեխիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո ստեղծվել է այնպիսի մրցաշարային վիճակ, որ մեր հավաքականը անհաջող մեկնարկից հետո ներկայումս կարող է պայքարել խմբում երկրորդ տեղի համար, որը անցումային խաղի հնարավորություն է տալիս: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը կընդունի Դանիայի հավաքականին՝ Երևանում: Հավաքականի վերջին երկու խաղերում տարած հաղթանակները Հայաստանին վերստին ֆուտբոլային շունչ են հաղորդել երկրպագուների շրջանում կրկին ցնծություն է:

Հավաքականի հաղթանակը, ինչպես ասում են, իսկական ժամանակին էր, քանի որ Մաքսային միությանն անդամակցելու մասին շոկային որոշումից հետո հասարակությունը, մեղմ ասած, գտնվում է ընկճված վիճակում: Հավաքականի հաղթանակը մի իրադարձություն է, որը կարող է փոխել հանրային տրամադրությունները և ոգի տալ հասարակությանը, հասարակությանը տալ պայքարի օրինակ, պայքարի շունչ: Իսկ դա ներկայումս շատ կարևոր է, որովհետև ընկճվածությունը, անկումային տրամադրությունը պարզապես ունակ են կաթվածահար անել հասարակական կամքը: Որևէ ցավալի և վտանգավոր իրադարձություն անշրջելի, ճակատագրական է դառնում հենց նման տրամադրությունների պարագայում:

Այնպես որ, հասարակությանը պետք է լիովին հակառակը, և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հաղթանակի շնորհիվ կարողացավ ապահովել հենց դա: Թեև այդ ամենը դեռ պետք է ամբողջացնել սեպտեմբերի 10-ին Երևանում Դանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակով: Ինչ վերաբերում է բուն խաղին՝ հաշվից դուրս, ապա պետք է խոստովանել, որ մեր տղաների խաղը ուներ, մեղմ ասած, ավելի լավը ցանկանալու տեղ, և հուսով ենք, որ այս հաղթանակը կոգևորի նաև հենց հավաքականի տղաներին, և նրանք շատ ավելի պատրաստ դաշտ դուրս կգան Դանիայի հավաքականի հետ խաղում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն արդեն ունի 9 միավոր և չեխերի հետ ունի երրորդ ցուցանիշը Իտալիայից և Բուլղարիայից հետո: Մեզ անպայման հաղթանակ է պետք մնացած երեք խաղից երկուսում, առնվազն երկուսում: Հայաստանի հավաքականը մի քանի օր հետո կընդունի Դանիային, իսկ մոտ մեկ ամիս հետո էլ կընդունի Բուլղարիայի հավաքականին: Երկու հաղթանակի դեպքում, Հայաստանի համար գրեթե երաշխավորված կլինի երկրորդ հորիզոնականը: Իսկ դա կտա անցումային խաղի հնարավորություն՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Շատ առաջ չընկնենք իհարկե, առայժմ առջևում Դանիայի հետ խաղն է, հաջողություն և հաղթանակ մաղթենք մեր հավաքականին: Մենք դրա կարիքն ունենք ոչ միայն որպես ֆուտբոլասեր, այլ նաև որպես հասարակություն, որը ներկայումս ունի հաղթահարելու բարդագույն խնդիրներ, և այն դրական էմոցիաները, որ առաջանում են ֆուտբոլային հաղթանակներից, կարող են մեծ դեր խաղալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ բարոյահոգեբանական լիցքերի առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում