Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրում գտնվող արտասահմանցի լրագրողներին կոչ են արել պատրաստ լինել «մեծ և կարևոր իրադարձության»: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ներկա պահին երկրում աշխատում է այլ պետություններից ժամանած մոտ 200 լրագրող:
Կորեայի իշխանությունները չեն բացահայտել «կարևոր» իրադարձության մանրամասները: Նշվում է նաև, որ նախկինում, երբ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նման հայտարարություններ են արել, դրանք հիմնականում վերաբերել են տեղական աննշան իրադարձությունների:







































