Միջերկրական ծով է ուղևորվում ևս մեկ ռուսական դեսանտային նավ՝ «Նիկոլայ Ֆիլչենկովը»:
Նավը Սևաստոպոլից կշարժվի Նովոռոսիյսկ, որտեղից էլ կուղևորվի դեպի Սիրիայի ափերը՝ ռազմական ծառայության: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբը:
Գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ նավը ապրիլից ըստ նշանակության լուծել է խնդիրներ ռազմածովային նավատորմի խմբում: Այն Սիրիա է մեկնել տասնյակ անգամներ, այնպես որ այս ուղևորությունը պետք չէ համարել հատուկ ինչ-որ բան՝ ընգծել են զինվորականները:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի կեսին Սիրիայի ափերի մոտ կուղևորվի «Սմետլի» պարեկային նավը:
Ռազմածովային նավատորմի ներկայացուցիչը նշել է նաև, որ սեպտեմբերի 17-ին Միջերկրական ծովի արևելյան մաս կժամանի «Մոսկվա» հրթիռային հածանավը, իսկ սեպտեմբերի 29-ին սիրիական ափ կհասնեն «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը և «Շտիլ» հրթիռային փոքր նավը:








































