Saturday, 27 04 2024
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին

Վտանգը Հայաստանի համար ոչ թե Սիրիայի հակամարտությունն է, այլ ՌԴ-ի դիվանագիտական քայլերը

Նախորդ շաբաթ՝ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը, ԱՄՆ-ի զինուժը Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող իր ռազմանավերից «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ արձակեց Սիրիայի Շայրաթ «ավիաբազայի» վրա՝ ոչնչացնելով շուրջ 20 ինքնաթիռ, զենիթա-հրթիռային համակարգեր և ավիացիոն անգարներ: Վաշինգտոնը հայտարարեց, որ սա ԱՄՆ-ի պատասխանն է դրանից մի քանի օր առաջ Իդլիբ շրջանում Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործմանը, որի հետևանքով զոհվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ:

Մեկնաբանելով նոր զարգացումները Սիրիայի շուրջ՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այս անակնկալ որոշման պատճառներից մեկը կապված է ամերիկյան ներքին քաղաքականության հետ:

Սա առաջին անգամը չէ, որ Սիրիայում կիրառվում է քիմիական զենք: Նախորդ նախագահը՝ Բարաք Օբաման, նշել էր «կարմիր գիծ» Սիրիայի նախագահի համար՝ ասելով, որ եթե Սիրիայի կառավարությունը քիմիական զենք օգտագործի, դա անպատասխան չի մնա: Ռիչարդ Կիրակոսյանը հիշեցնում է՝ 2013-ին Ասադի ուժերը քիմիական զենք կիրառեցին Ղուտայում, բայց Օբաման որևէ պատասխան գործողություն չձեռնարկեց, և դա երկրի ներսում լուրջ քննադատություն արժանացավ: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով իր «կարմիր գիծը» սիրիական հակամարտության համատեքստում, ուզում է իրեն առանձնացնել կամ տարբերակել նախագահ Օբամայից՝ ցույց տալով, թե ինքն ավելի ուժեղ նախագահ է:

«Ռազմական իմաստով, Պենտագոնի օրակարգն այլ է, որը գուցե նույնը չէ, ինչ Թրամփի օրակարգը: Ամեն դեպքում, սա ուղերձ էր ինչպես Սիրիայի կառավարությանը, այնպես էլ Ռուսաստանին: Սա անուղղակի ուղերձ էր Ռուսաստանին այն մասին, որ վերջինիս աջակցությունը Ասադի կառավարությանը անվիճելի չէ: Սակայն ռազմականապես հետաքրքիրն այն էր, որ ամերիկյան զինուժը շատ զգույշ էր և տեղեկացրեց ռուս զինվորականներին, թե երբ է լինելու հարվածը և որտեղ, այնպես որ ռուսական զորքերը Սիրիայում չտուժեցին: Որոշում էր կայացվել թիրախավորելու միայն այն կառույցները, որտեղ չկան ռուսներ»:

Քաղաքագետի խոսքերով՝ ամերիկյան հրթիռային հարվածը սիրիական ավիաբազային ավելի է մեծացնում Սիրիայում ռազմական հակամարտության հետագա սրացման վտանգը, բայց ինչ վերաբերում է բուն ամերիկյան քաղաքականությանը Մերձավոր Արևելքում, դեռ վաղ է պնդել, թե այս գործողությամբ Միացյալ Նահանգները, մի քանի ամիս տևած նկատելի պասիվությունից հետո, վերադառնում է մերձավորարևելյան քաղաքական թատերաբեմ:

«Թեև ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը հնարավոր է, բայց սա նաև կարող է լինել մեկանգամյա գործողություն՝ որպես պատասխան զուտ քիմիական զենքի օգտագործմանը»:

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանի կամ Ղարաբաղյան հակամարտության վրա Սիրիայի հակամարտության ազդեցությունների հնարավորություն չի տեսնում՝ ասելով, որ վտանգը ոչ թե սիրիական հակամարտության սրացումն է, այլ այն, թե որչափ ամերիկյան կողմը դիվանագիտական նախաձեռնությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կհանձնի Ռուսաստանին:

«Այս համատեքստում վտանգը Հայաստանի համար Միացյալ Նահանգների ներգրավվածության պակասն է: Սրան առնչվող վտանգը մեր, այսպես կոչված, գործընկեր Ռուսաստանի դիվանագիտական քայլերն են»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում