Մոտ 1000 քառակուսի կմ տարածք ընդգրկող հրդեհը Կալիֆոռնիայում բռնկվել էր որսորդի պատճառով, ով խարույկ էր վառել սխալ տեղում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի Անտառների դաշնային վարչությանը:
Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ կրակը դուրս է եկել որսորդի վերահսկողությունից և սկսել չորային պայմաններում արագ տարածվել: Որսորդի անունը չի հաղորդվում: Հետաքննությունը դեռևս շարունակվում է: Կախված հետաքննության արդյունքներից՝ իշխանությունները որոշում կընդունեն նրան մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:
Ներկայում հրդեհը տեղայնացվել է 80 տոկոսով: Համաձայն կանխատեսումների՝ հրդեհը կշարունակվի ևս 2 շաբաթ, այն մեծությամբ 4-րդն է Կալիֆոռնիայի պատմության մեջ:








































