Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ 53-ամյա Արուսյակ Ֆիդանյանը դատվում է այն բանի համար, որ 2013 թվականի հունիսի սկզբներին իր հանգուցյալ ամուսնու աշխատանքային գործիքների արկղի միջից գտել և ապօրինի կարգով իր տանը պահել է հրազեն հանդիսացող ՏՕԶ-Բ մոդելի կարճեցված որսորդական ողորկափող հրացանը, որը հունիսի 26-ին հայտնաբերվել է բնակարանի խուզարկության ժամանակ:
Ամուսնու հիշատակը նաև նրա զենքի գծով հարգող կինը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:











































