Ավստրալացի ռեփեր Թերի Փեքը 2pec կեղծանունով, ով խոշոր գումարի չափով ճաշել է ձկնային ռեստորանում, փորձել է լողալով թաքնվել անձնակազմից, որպեսզի գումարը չվճարի, հայտնում է BBC-ն:
33-ամյա տղամարդը երկուշաբթի կանգնել է դատարանի առաջ` Omeros Bros ռեստորանում տեղի ունեցած դեպքից հետո: Հաղորդվում է, որ նա այնտեղ կերել է 2 օմար, ութոտնուկ, խմել է ոստրի 21 շոթ օղիով և մի քանի շիշ գարեջուր:
Ռեստորանում ճաշի համար նրա հաշիվը գերազանցել է 450 դոլարը, սակայն վճարելու փոխարեն Փեքը ցատկել է ծով և փորձել լողալով հեռանալ:
Ջրային ոստիկանությունը հետևել է նրան, ով ավելի ուշ հայտարարել է, որ լողացել է ընկերուհուն օգնելու համար, ով այդ ժամանակ ծնում էր լողափում: Փեքը նաև հայտարարել է, որ իրեն մատուցված օմարները գերեփված էին:









































