ԱԺ կանոնակարգ-օրենքով խորհրդարանի հանձնաժողովերի թիվը, դրանց լիազորությունները որոշվում են ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
«Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ հանձնաժողովների թիվը չի կարող ավելի լինել 12-ից: Մենք ունեցել ենք եւ 6 հանձնաժողով, եւ 12: Կարծում եմ, որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը: Վստահորեն կարող եմ ասել, որ դրանց թիվը կկրճատվի», – նշեց Թովմասյանը:
Նա նաև ընդգծեց. «Ամենայն հավանականությամբ կկրճատվեն Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































