Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Ո՞րը պետք է լինի ՀԱԿ-ի հաջորդ քայլը. Համայակ Հովհաննիսյան

Եթե մինչ քաղբանտարկյալների ազատ արձակումը Լևոն Տեր-Պետրոսյանը զուսպ էր գնահատում Սերժ Սարգսյանի 3 տարվա ողբերգական, սնանկ, սնամեջ քաղաքականության արդյունքները, ապա այսօր նա նման խնդիր չունի: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նաև հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ չօգտագործեց ապրիլի 8-ի հանրահավաքի առիթը, որը պետք է նվիրված լիներ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարելիցին:

«Հիմա այդ խնդիրը լուծված է: Առաջիկա հանրահավաքը, որին ժողովուրդը սպասում է, պետք է նվիրված լինի իշխանության գործունեության շատ կոշտ գնահատականներին, այն տխրահռչակ արդյունքներին, որ իշխանությունը արձանագրել է 3 տարի անց: Սերժ Սարգսյանը խոստացավ, որ մինչև հունիս ժողովուրդը սեփական մաշկի վրա կզգա իր վրա ծանրացած սոցիալ-տնտեսական բեռի ծանրության թեթևացումը: Այս հարցերը պետք է բարձրաձայնվեն: Կամ՝ ո՞վ պետք է հրավիրի Սերժ Սարգսյանի ուշադրությունը այն խայտառակ լճացող փաստի վրա, որ գործող կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, խորհրդարանում ունի ընդամենը 13 կողմնակից 131 պատգամավորների առկայության դեպքում: Սերժ Սարգսյանը պետք է հաջորդ օրն իսկ հրաժարական տար, այնինչ շարունակում է գործունեությունը: Որպես 20 տարվա պրակտիկ քաղաքագետ՝ կարող եմ հավատացնել, որ որևէ երկրում նման նախադեպ չի եղել»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ մեր աչքի առջև մի կին՝ հանձինս Նինո Բուրջանաձեի, դուրս է եկել ռեժիմի դեմ, որն օգտվում է Արևմուտքի բացարձակ աջակցությունից: «Բայց անգամ կինն ըմբոստացավ, չնայած Վրաստանում այնպիսի ողբերգական իրավիճակ չկա, ինչպիսին Հայաստանում է: Չնայած այնպես չի եղել, որ Սաակաշվիլին գունազարդված խոստումներ է տվել և չի կատարել, ինչպես որ Սերժ Սարգսյանը»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում