Thursday, 25 06 2026
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

«Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կրկնելու է Ռուսաստանի ռեպրեսիվ գործողությունները»

Վերջին շրջանում ոստիկանությունն ու կրիմինալը զբաղված են հասարակական ակտիվիստների ուղղակի որսով, նրանց իրավունքները սահմանափակելով և ճնշումների ենթարկելով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Armenia Today կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանը:

«Ակտիվիստները ճնշումների ենթարկվում են մեծամասամբ քաղաքի կենտրոնական հատվածներում, ուր բազմաթիվ տեսախցիկներ կան: Այնպես որ, ցանկության դեպքում ոստիկանությունը մի քանի ժամում կարող է բացահայտել ակտիվիստների հանդեպ ապօրինի գործողությունների հեղինակներին: Մինչդեռ նման քայլ չի կատարվում: Իշխանությունները հասկանում են, որ հասարակության ակտիվ հատվածին ճնշելով`կարող են առավել առաջ գնալ: Այս խմբերին «կոտրելը», սակայն, կբերի շատ ծանր հետևանքների, հետևապես կոչ եմ անում բոլորին միանալ ակտիվիստների բողոքի գործողություններին: Այսօր բոլորին էլ ակնհայտ է, որ Հայաստանում ոստիկանությունն ու կրիմինալը շաղկապված են միմյանց: Մեր երկրում քրեաօլիգարխիկ ռեժիմից անցում է կատարվում դասական ոստիկանական ռեժիմի, ինչը շատ ավելի վտանգավոր է: Այսօրվա դրությամբ իմ դեմ հարուցված մեկ քրեական գործ և երեք վարչական վարույթ կա: Իսկ ոստիկանական բաժանմունք ինձ տանելու ընթացքում ոստիկանական մեքենայում իմ հասցեին հնչել են ամենալկտի հայհոյանքներ, փորձ է արվել ինձ խեղդելու: Մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ հայհոյողը ես եմ, ինչն ուղղակի աբսուրդ է: Ակնհայտորեն իմ անձի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում` կապված իմ հասարակական և մասնագիտական գործունեության հետ: Հայաստանում նման պատվեր կարող է կայացվել միմիայն ռեժիմի կողմից: Ես այսօր չեմ կարող վստահություն ունենալ, որ Երևանի կամ հանրապետության մեկ այլ քաղաքի փողոցներով քայլելիս ինձ չի մոտենա կրիմինալի մի թափթփուկ և ես չեմ ենթարկվի նրա ապօրինի գործողություններին: Միաժամանակ, չեմ պատրաստվում թիկնապահ վարձել կամ անձիս պաշտպանության նպատակներով դիմել ոստիկանությանը: Ոստիկանությունն ինքն է իմ հանդեպ հետապնդումներ իրականացնում, ես ինչպե՞ս իմ անվտանգության ապահովման հարցով դիմեմ ոստիկանությունը: Կոմիտաս հինգի իրադարձությունները ուղղակիորեն ցույց են տալիս ոստիկանության իրական դեմքը: Մենք մոտ ժամանակներս ականատես ենք լինելու առավել ուժեղ ռեպրեսիաների: Մանավանդ, Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կրկնելու է այդ կառույցի իր գործընկեր Ռուսաստանի ռեպրեսիվ գործողությունները »,- ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Armenia Today կայքի խմբագրի խոսքով՝ վերջին շրջանում բերման ենթարկված մոտ հարյուր ակտիվիստներին ոստիկանական բաժանմունքներ ուղեկցելիս կիրառվել են բռնություններ, նվաստացումներ ու սպառնալիքներ: «Հայաստանում քաղաքական կոլապս է: Հետևապես մարդիկ իրենց իրավունքները իրացնելու համար դիմում են քաղաքացիական ինքնապաշտպանության: Նրանք կա՛մ պետք է նման քայլի դիմեն, կա՛մ ուղղակի պետք է արտագաղթեն: Բայց ես միշտ ՀՀ քաղաքացիներին հորդորում եմ չլքել երկիրը, քանի որ Հայաստանը մի խումբ մարդկանց սեփականություն չէ, այլ մեզանից յուրաքանչյուրինը»։

Ասուլիսի մյուս բանախոս, փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ Կիվիրյանի նկատմամբ երեք վարչական վարույթներն էլ խախտումներով են իրականացվել, վերջինիս հանդեպ բազմաթիվ բռնություններ են կիրառվել: «Առանձին բռնությունները սկսվել են օգոստոսի մեկից, այնինչ մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել: Ես ինքս էլ, որպես իրավաբան, տեսնում եմ, որ Արգիշտի Կիվիրյանի հանդեպ հետապնդումներ են իրականացվում: Եվ եթե հայաստանյան ատյանները սպառելուց հետո արդարադատության կայացման, այնուամենայնիվ, չհասնենք, անպայման դիմելու ենք Եվրադատարան: Իսկ Արգիշտի Կիվիրյանի հանդեպ նման հետապնդումները հետևանքն են այն բանի, որ նրա հանդեպ մահափորձ կատարվելու գործն այդպես էլ անհետևանք մնաց, մեղավորներն ազատ արձակվեցին: Հենց սա էլ պատճառ հանդիսացավ նրա հանդեպ նոր հետապնդումների»։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում