ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 8-ին, ժամը 01:13-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել ժամը 01։51-ին, մարվել՝ 02։25-ին։ Այրվել է Վ. Մամիկոնյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան ննջասենյակը (մոտ 25 քմ)՝ գույքով։