Գերմանացի մշակողը ստեղծել է հավանաբար աշխարհում առաջին հեծանիվը, որը թույլ է տալիս ոտնակները պտտել ոչ միայն ոտքերով, այլև ձեռքերով, ընդ որում՝ դա պետք է անել միաժամանակ:
Յուրօրինակ հեծանիվը կոչվում է Varibike: Այն նման է սովորական հեծանվի, սակայն ոչ մեծ ղեկի շրջանակին ամրացված են հավելյալ ոտնակներ: 43-ամյա Մարտին Քրայսի նորարարությունը թույլ կտա հեծանվորդին ավելի արագ ընթանալ՝ շնորհիվ մարմնի վերին հատվածի կողմից գործադրված ուժի:
Քրայսը, որը երկար ժամանակ է, ինչ ձանձրանում էր սովորական հեծանիվ վարելուց, երբ ձեռքերը գրեթե ոչինչ չէին անում, իր 4 ոտնակով «նժույգը» վաճառում է 6000 դոլարով:











































