Justice Armenia նախաձեռնության հիմնադիր Արա Արազը, ով մի խումբ սփյուռքահայերի հետ Նյու Յորքից Հայաստան է ժամանել ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունները դիտարկելու, «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ընտրություններով կասկածելի իշխանություն ձևավորվեց:
Նա նշեց, որ այս ընտրությունները, նախորդների համեմատ ավելի լավ էին կազմակերպված, թեև խախտումներ կային:
«Ընտրությունների որակը նման է շղթայի և այն կախված է յուրաքանչյուր օղակից, այս ընտրությունների շղթայում մեծ թվով տկար օղակներ կային, և դժբախտաբար իրական նպատակը՝ այն, որ ակնկալվում էր օրինավոր ընտրություն, չիրականացավ, մեծ կասկած կա»:
Արա Արազին անդրադառնալով տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակագրելուն, նշեց, որ եթե տնօրեններն են այդպես վարվում, ապա կարող ենք երևակայել, թե որքան ճնշում կարող է լինել զինվորների և նրանց ընտանիքների, պետական համակարգի աշխատողների վրա: Նրա խոսքով՝ այս ամենը մեծ կասկած է հարուցում թե՛ ժողովրդի մեջ, թե՛ հայ և միջազգային դիտորդների մեջ՝ կապված ընտրությունների օրինական լինելու հետ:
«Նրանք, ովքեր արգելում են խաղաղ փոփոխությանը, առիթ են տալիս, որ վայրագ փոփոխություն լինի. սա է մտահոգությունս, չեմ ցանկանա, որ ուրիշ «Սասնա ծռեր» լինեն: Խաղաղ ճանապարհով և օրինավոր կերպով փոփոխությունների չհասանք, և դա մտահոգություն է»,- նշեց Արազին:
Մանրամասները՝ տեսանյութում:












































