Սիրիայի դեմ հնարավոր ռազմական օպերացիայում Վրաստանի մասնակցության հարցն այս փուլում չի քննարկվում՝ լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ տեղեկացնում է Trend գործակալությունը:
«Դեռևս որոշված չէ ռազմական օպերացիայի էությունը, սակայն, ըստ նախնական տվյալների՝ մեր գործընկերների կողմից ցամաքային օպերացիա չի ծրագրվում, այդ իսկ պատճառով այդ հարցը (Վրաստանի մասնակցության) չի բարձրացվել»,- ընդգծել է Ալասանիան:
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր բռնությունն ու քիմիական զենքի կիրառումը Սիրիայի խաղաղ բնակչության դեմ և աջակցություն հայտնել խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանության համար ջանքերի ակտիվացման միջազգային հանրության պատրաստակամությանը:







































