Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ևս մեկ անգամ մեկնաբանել է Եվրասիական միության հանդեպ ունեցած իր դիրքորոշումը, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Վարչապետը նշել է, որ զարմացած է իր հայտարարության շուրջ ստեղծված իրարանցումից: «Եվս մեկ անգամ հայտարարում եմ, հազար անգամ հայտարարում եմ`երկրի հիմնական ռազմավարությունը ԵՄ-ին ինտեգրվելն է, և եվրատլանտյան տարածաշրջանն այլընտրանք չունի։ Դա մեր քաղաքականության անկյունաքարն է»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ որևէ դիրքորոշում չունի Եվրասիական միության վերաբերյալ և ուսումնասիրում է այն:
«Եթե հեռանկարում տեսնենք, որ դա հետաքրքիր է մեր երկրի ռազմավարության համար, ինչու ոչ» ,- ասել էր նա:










































