Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Իշխանությունների քայլերը չպետք է էյֆորիա առաջացնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:


– Պարոն Դեմիրճյան, նախ` ինչպե՞ս եք գնահատում համաներման հայտարարումը իշխանությունների կողմից: Ըստ էության կատարվեցին Հայ ազգային կոնգրեսի երեք պահանջները` համաներմամբ ազատ են արձակվում քաղբանտարկյալները: Մայիսի 31-ին կկայանա ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Որպես հաջորդ քայլ Կոնգրեսը հայտարարել է արտահերթ ընտրությունների շուրջ իշխանությունների հետ երկխոսությունը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում…


– Համաներումը դա քայլ էր ճիշտ ուղղությամբ, որը կատարվեց թե՛ հասարակության, թե՛ միջազգային կառույցների հետևողական ճնշման արդյունքում: Սակայն, ինչ խոսք, իշխանությունները դա կարող էին անել շատ ավելի շուտ, այնպես որ` իշխանությունների այդ քայլը չպետք է էյֆորիա առաջացնի: Չեմ բացառում, որ վարչախումբը կփորձի քայլեր անել նաև ՀԱԿ-ի կողմից հնչեցված մյուս պահանջների կատարման ուղղությամբ, մասնավորապես` մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, տուժածներին փոխհատուցումներ հատկացնելու (ինչը նույնպես շատ վաղուց պետք է արած լինեին), սոցիալական խնդիրների լուծման, կադրային փոփոխությունների, օրինականության ապահովման առումով:


ՀԱԿ-ն էլ իր հերթին կարող է նոր պահանջներ առաջ քաշել, հարցադրումներ անել, սակայն իշխանության հետ երկխոսություն կարող է լինել բացառապես արտահերթ համապետական ընտրությունների անցկացման շուրջ, ինչի մասին ընդդիմությունը բազմիցս հայտարարել է և պետք է հետևողական ու սկզբունքային լինի այս հարցում: Նոր, արդար ընտրությունների անցկացումը ինքնանպատակ չէ: Ակնհայտ է, որ երկրում ստեղծված իրավիճակը հետևանք է շարունակաբար կեղծվող ընտրությունների, մենք այսօր խոսում ենք մարտի 1-ի հետևանքների հաղթահարման մասին, սակայն չմոռանանք պատճառների մասին, և քանի դեռ երկրում չեն անցկացվում արդար ընտրություններ` ավելորդ է խոսել հասարակական-քաղաքական կյանքի առողջացման և առհասարակ երկրի հետագա զարգացման մասին: Երկրում պետք է նորմալ ընտրություններ անցկացնել, ոչ թե ընտրությունները կեղծել, հետո խոսել երկխոսության անհրաժեշտության մասին: Ստեղծված իրավիճակում, ինչ խոսք, ցանկալի է հասնել նոր արդար ընտրությունների անցկացմանը երկխոսության միջոցով` անցնցում ճանապարհով: Իսկ եթե դա չի արվում` պետք է պարտադրվի հասարակության կողմից:


– Պարոն Դեմիրճյան, բայց իշխանությունները, մասնավորապես իշխող ՀՀԿ ներկայացուցիչներն անընդմեջ հայտարարում են, թե արտահերթ ընտրությունների հարց չկա, այսինքն` մտադիր չեն այդ թեման քննարկել: Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում երկխոսության կայացումը:


– Ես, ըստ էության, արդեն ասացի` եթե իշխանությունը չի գնում այդ քայլին, դա պետք է պարտադրվի հասարակության կողմից, իսկ երկխոսությունն էլ չպետք է դառնա ժամանակ ձգելու միջոց: Ի վերջո, պետք է հասկանալ, որ ոչ թե երկխոսության, այլ երկրում արմատական փոփոխությունների իրականացման հստակ պահանջ է ձևավորված:


– Եթե այնուամենայնիվ չհաջողվի արտահերթ ընտրությունների շուրջ որոշակի պայմանավորվածության գալ և ստիպել, որպեսզի իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների և 2012թ. մայիսին տեղի ունենան հերթական ընտրություններ, այդ իրավիճակում այսօր Կոնգրեսն իր անելիքները պատկերացնո՞ւմ է:


– Ընդդիմությունը ամեն ինչ պետք անի, որպեսզի ընտրություններ անցկացվեն հնարավորինս արագ: Բնականաբար դա կարող է իրականացվել հասարակության համապատասխան ակտիվության դեպքում: Ի վերջո, բոլորը պետք է գիտակցեն, որ եթե երկրում նորմալ ընտրություններ չեն անցկացվում` դա ոչ թե ընդդիմության, այլ երկրի ձախողումն է:


– Պարոն Դեմիրճյան, Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հանձնարարական տվեց… Ձեր կարծիքով, իշխանությունները որքանո՞վ են անկեղծ: Մի քանի օր առաջ, օրինակ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նշեց, թե Ս.Սարգսյանի հանձնարարականից հետո քննչական խումբը հարցաքննել է 50-ից ավելի մարդու, սակայն այդ հարցաքննությունները բացահայտմանն ուղղված որևէ դրական արդյունք դեռևս չեն տվել, նոր փաստեր այդ վկաների ցուցմունքներով ի հայտ չեն եկել, և որ` Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված առաջընթաց չկա:


– Ես հիմա չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ, սակայն, ինչ խոսք, այս ամենը թողնում է իմիտացիոն գործընթացի տպավորություն, և քչերն են հավատում, որ այս իշխանությունների օրոք Մարտի 1-ը լիարժեքորեն բացահայտվելու է և մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու: Սերժ Սարգսյանը պետք է գիտակցի, որ իր հանձնարարականից հետո գործի կոծկման համար ինքն է ի վերջո պատասխանատու լինելու:


– Հունիսին Կազանում տեղի կունենա ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների նախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, որում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեցին քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը. «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության: Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինելու դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը և հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը»: Ի՞նչ եք կարծում, կողմերը կարո՞ղ են հանգուցալուծման հասնել մոտ ապագայում:


– Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը դրական է այն առումով, որ անթույլատրելի է համարում ուժի կիրառումը: Ինչ վերաբերում է Կազանի հանդիպմանը, ապա հազիվ թե այն բեկումնային լինի: Բոլոր դեպքերում ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումները շարունակում են մնալ մտահոգիչ, և ակնհայտ է, որ մեր երկրում արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը միայն կուժեղացնի հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում