Դերասան Քլինթ Իսթվուդին, որը 83 տարեկան հասակում բաժանվել է կնոջից` Դիանա Ռուիզից, ամուսնալուծությունից երկու շաբաթ հետո նկատել են 42-ամյա Էրիկա Թոմլինսոն Ֆիշերի հետ, հաղորդում է Storystar.ru-ն:
Շշուկների համաձայն` նոր հարաբերություններն այդքան էլ նոր չեն և հնարավոր է հենց Էրիկան է նրանց ամուսնալուծության պատճառը:
Դերասանի նախկին կինն արդեն հայտարարել է, որ իրեն տհաճ է Քլինթին տեսնել մեկ այլ կնոջ հետ, իսկ ինքը պատրաստվում է նոր կյանք սկսել: Միևույն ժամանակ Դիանան նախկին ամուսնուն բնութագրել է որպես շատ բարի, հիանալի մարդու:











































