«Սուոնսի»-ի գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը, ով ժամանակին հանդես է եկել «Ռեալ»-ում ու «Բարսելոնա»-ում, խոսել է Գարեթ Բեյլի` «Ռեալ» տեղափոխության մասին:
«Ես հույս ունեմ, որ նրան ժամանակ կտան ադապտացիայի համար: Բեյլը հիանալի խաղացող է: Նա շատ որակներ ունի, բայց այս տրանսֆերի արժեքի պատճառով նրանից շատ բան են ակնկալելու ու առաջին իսկ օրերից համեմատելու են Ռոնալդուի ու Մեսիի հետ: Սա մի փոքր անարդարացի է խաղացողի նկատմամբ:
Նա ավելի երիտասարդ է, քան Մեսսին ու Ռոնալդուն, ինչպես նաև պետք է հարմարվի իսպանական ֆուտբոլին, որը տարբերվում է անգլիականից»,- նշել է Լաուդրուպը:










































