Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

«Պետք է լինեն այնպիսի դատարաններ, որոնց մենք վստահենք». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանն այսօր Վանաձորում էր: Քարոզչության շրջանակում սա նրա առաջին մարզային այցելությունն էր` նրան առաջադրած ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանի մասնակցությամբ: Վերջինս, լոռեցի փաստաբաններին ներկայացնելով ՓՊ նախկին տեղակալ, ՓՊ խորհրդի նախկին անդամ Արա Զոհրաբյանին, բացատրեց նաև հանձին նրա իր ընտրության որոշումը. «Ինձ հարց են տալիս` ձեզ մոտ ժառանգականությո՞ւն է, փոխանցվում է ժառանգաբա՞ր, այո՛, փոխանցվում է ժառանգաբար` ես այդպես եմ մտածում, որովհետև ժառանգություն ստացողը պետք է ժառանգի առաջին հերթին ժառանգը, որովհետև անընդհատ եղել է իմ կողքին, պալատի նախագահի կողքին, պալատի խորհրդում: Ձեզանից ո՞ր մեկն է կասկածում, որ պալատի խորհրդի կողմից ընդունված որոշումների ճնշող մեծամասնությունն իր ձեռքի, իր մտքի արգասիքն են»,- ասաց ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը:

Ապա նա շնորհակալական խոսքերով դիմեց լոռեցի փաստաբաններին. «Մեծ գոհունակությամբ եմ գալիս Լոռու մարզ, որովհետև համարում եմ, որ Լոռու մարզի փաստաբանական գրասենյակը ՀՀ-ում լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը: Իսկ իրականում դուք ամենալավն եք: Դուք մեկ ընտանիք եք: Մենք տեսել ենք, թե ինչ արեցիք դուք: Դուք ենթարկեցրեցիք ձեզ իրավապահ մարմիններին, բայց ոչ թե ստիպելով, այլ ձեր հարգանքի տուրքը մատուցելով իրենց աշխատանքի հանդեպ։ Դուք ասացիք` դուք լավն եք, դուք ճիշտ եք աշխատում, շարունակեք այդպես աշխատել: Ես գիտեմ, որ ձեր կարծիքը լսվում է նախաքննական մարմնի մոտ, ձեր կարծիքը լսվում է դատախազությունում, ձեր կարծիքը լսելի է դատարաններում, ձեր կարծիքը գնահատում են Վճռաբեկ դատարանում: Անընդհատ ինձ զանգահարում են այստեղից, ասում են` այսինչ բողոքս ընդունվեց, այսինչ բողոքս բավարարվեց, այս գործով կայացվեց արդարացման դատավճիռ, չուրախանա՞ս, պիտի ուրախանաս: Դա ձեր բոլորի ջանքների շնորհիվ է»:

Փաստաբաններից Կարինե Գասպարյանը նկատեց, որ նույնիսկ գործադուլի մասնակցեցին՝ նույն Վճռաբեկ դատարանի որոշումների հետ կապված, բայց ոչ մի արդյունք, վճռաբեկ բողոքները նույն ձևով` առանց հիմնավորումների վերադարձվում են: Փաստաբանը հարց ուղղեց ՓՊ նախագահի թեկնածուին` կոնկրետ ի՞նչ ծրագիր ունի, որը կարող է նորարարություն լինել Վճռաբեկ դատարանում իրենց գործերը չխոչընդոտվելու, վարույթ ընդունվելու առումով. «Որպես Ռուբեն Սահակյանի շարունակող` նկատում ենք, որ բավականին լավ ծրագրեր կան, բայց Դուք ի՞նչ նոր բան կարող եք ասել, որ պարոն Սահակյանը չի արել»։

«Ես կարծում եմ, որ մեր արդարադատության համակարգի ամենակարևոր օղակը Վճռաբեկ դատարանն է: Եվ Վճռաբեկ դատարանն է թելադրում խաղի կանոնները: Ամենակարևոր խնդիրը, որ մենք ունենում ենք, հենց հասնում ենք Վճռաբեկ դատարան, այդ խնդիրը ծագում է, որովհետև մենք, այսպես ասած, դատարանի հայեցողական լիազորությունը չենք պատկերացնում: Մենք բողոքը ճիշտ գրում-ներկայացնում ենք, վերադարձնում են ու չեն պատճառաբանում: Ինչն էլ փորձում են պատճառաբանել, դա մեզ չի բավարարում և չի համոզում: Ընդ որում` Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանների համար ունի չափանիշներ. ասում է` դատական ակտը հիմնավորված է համարվում, եթե չեզոք ընթերցողի մոտ համոզմունք է ձևավորվում` ինչու այս նորմը այսպես է կիրառվել, մյուսը այնպես է կիրառվել: Ակնհայտ է, որ ինքներս ենք պահանջում, որ հարգելի դատարան, դուք ստանդարտ եք դրել ստորադաս դատարանի համար, այդ ստանդարտին դուք էլ պետք է հետևեք: Իհարկե 2012-ին խոշոր բողոքի ակցիա արեցինք, այս տարի էլ անդրադարձ եղավ, որին ոչ բոլորը մասնակցեցին, ես էլ չմասնակցեցի, որոշակի կազմակերպչական տարաձայնություններ կային,-ասաց Արա Զոհրաբյանը` առաջարկելով լուծման իր տարբերակը,-Մենք պետք է հասենք նրան, որ օրենքով Վճռաբեկ դատարանի դերը հստակեցվի: Ես ինքս ինչ եմ առաջարկում. Վճռաբեկ դատարանը չպետք է հայեցողական լիազորություն ունենա, Վճռաբեկ դատարանը բողոքը պետք է ընդունի վարույթ ու որոշում կայացնի: Իսկ քանի որ իրենք ասում են ծանրաբեռնված են, ես առաջարկում էի ստեղծել պալատներ, հենց իրենց մեջ, ընդ որում շատ դատավոր էլ պետք չի ավելացնել, 4 դատավորի կազմով, թող մեր բողոքը ընդունեն ու մերժեն կամ բավարարեն: Ընդ որում` եթե օրենքի միատեսակ կիրառման հարց կառաջանա, թող իրենք արդեն ամբողջ Վճռաբեկ դատարանի կազմով` 74 պալատներով, միանան որոշում կայացնեն: Այս դեպքում մեզ համար էլ պարզ կլինի, թե ինչու մերժեցին, որովհետև մենք նաև հաճախոդների հետ ենք խնդիր ունենում: Հաճախորդը գալիս-ասում է` վերադարձվել է, որովհետև լավ չես բողոք կազմել: Կարծում եմ` մինչև այս հարցը մենք չլուծենք, մինչև իր դերը չհստակեցնենք, մինչև չլինեն այնպիսի դատարաններ, որոնց մենք վստահենք, ասենք դատավորները այնքան արդարամիտ են, այնքան օբյեկտիվ են, որ մենք հավատում ենք, որ բացատրելու վերադարձրեցին, այս անորոշությունը չի լուծվի: Ես կարծում եմ` պետք է հասնենք նրան, որ Վճռաբեկի դերը կոնկրետ արձանագրվի»։

ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանն էլ ավելացրեց, որ այս խնդրի կապակցությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, ընդ որում՝ հենց Արա Զոհրաբյանի առաջարկությամբ, որոնց մասին առայժմ չեն ուզում բարձրաձայնել, բայց վստահեցրեց, որ 2014 թվականի կեսերից արդեն դրական տեղաշարժերը նկատելի կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում