«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Խեսուս Նավասը մեկնաբանել է դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված բարդ իրավիճակն ու հայտնել, որ ուրախ կլիներ տեսնել դարպասապահին «քաղաքայիններ»-ի կազմում:
«Միշտ ցանկանում ես, որ քո թիմի կազմում հանդես գան լավագույն ֆուտբոլիստները: Բոլորս գիտակցում ենք, թե ինչ կարող է նշանակել ակումբի համար Կասիլյասի կարգի դարպասապահի ներկայությունը: «Սիթի»-ի կազմում են լավագույն դարպասապահները, սակայն Իկերը հիանալի լրացում կլիներ:
Ես երջանիկ եմ իմ նոր թիմում: «Սիթի»-ն ցանկանում է հաղթել բոլոր մրցաշարերում: Ընդհանուր առմամբ, լավ ենք սկսել մրցաշրջանը»,- AS-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:







































