Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանի հայտարարությունը Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ վստահություն չի ներշնչում՝ տեղեկացնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Մոսկվայի տվյալներին այն մասին, որ խաղաղ բնակիչները Սիրիայի օդուժի հարվածներից հետո զոհվել են ահաբեկիչների պահեստների պայթյունի հետևանքով, որտեղ քիմիական զենք է պահվել, բավականաչափ ապացույցներ չեն պարունակում:
«Մենք համարում ենք, որ դա վստահություն չի ներշնչում: Մենք չենք հավատում դրան»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շարունակում է համարել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատասխանատու է քիմիական զենքի կիրառման և տասնյակ մարդկանց մահվան համար:









































