Monday, 08 06 2026
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել

Ասոցացման համաձայնագրի ամբողջ հիմքը հենց առևտրային հարաբերություններն էին. Բորիս Նավասարդյան

Ասոցացման համաձայնագրի ստորագրումը առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման անիմաստ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը: 

Երեկ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե քանի որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր, Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը, որը թույլ կտա բարեփոխումների միջոցով արդիականացնել երկիրը:

Մինչդեռ, Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, Ասոցացման համաձայնագրի ամբողջ հիմքը հենց առևտրային հարաբերություններն են, որոնք հանելու դեպքում փաստաթղթի կարգավիճակը այնքան է իջնում, որ այն դժվար է Ասոցացման համաձայնագիր կոչել:

Ազգային պլատֆորմի համակարգողը հիշեցնում է, որ Հայաստանից առաջ Եվրամիությանը նման առաջարկ էր ներկայացրել նաև Ուկրաինան, որը կտրականապես մերժվել էր: Թե ինչպիսի՞ որոշում կկայացնի Եվրամիությունը Հայաստանի դեպքում, դժվար է ասել, սակայն, Նավասարդյանի փոխանցմամբ, շատ ավելի կարևոր է, թե արդյոք առանց ազատ առևտրի գոտու պայմանագրի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բխո՞ւմ է Հայաստանի շահերից:

«Ըստ իս, այդպիսի համաձայնագիր Հայաստանի շահերից չի կարող բխել, քանի որ մեր հիմնական խնդիրներից են տնտեսության մենաշնորհը, շուկայի ապօրինի քվոտավորումը և այս գործընթացում պետական մարմինների ապօրինի օգտագործումը՝ նկատի ունեմ մաքսային ծառայություններ, հարկային ծառայություններ և այլն, և մրցակցային դաշտ ձևավորելու նպաստող ամբողջ բովանդակությունը Ասոցացման համաձայնագրի, մենք այնտեղից հանում ենք: Իսկ առանց այդ հարցերի լուծման չի կարելի լուծել ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ ժողովրդավարության, ո՛չ կոռուպցիայի խնդիրները: Այնպես որ, եթե իրոք Հայաստանի իշխանությունները հավատարիմ են իրենց խոստումներին և պարտավորություններին՝ իրականացնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ, թող իրականացնեն, ի՞նչ կապ ունի Ասոցացման համաձայնագիրը», – մեկնաբանել է Բորիս Նավասարդյանը:

Պատասխանելով  այն հարցին, թե ինչո՞ւ չորս տարի բանակցելուց հետո Հայաստանը որոշեց կորցնել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հնարավորությունը և մտնել Մաքսային միություն, արդյո՞ք Մոսկվայի ճնշումներն այդքան հուժկու են եղել, Բորիս Նավասարդյանը պատասխանել է, որ եթե երկրի ներսում լիներ շահերի կոնսենսուս, որ երկրին ձեռնտու է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, ապա որևէ արտաքին ճնշում չէր կարող վտանգել այդ գործընթացը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում որոշ շրջանակներ գիտակցել են՝ միանալով ազատ առևտրի պայմանագրին, դրանով իսկ վտանգելու են իրենց սեփական շահերը:

«Դրանք մենաշնորհներ ունեցող անձիք են, դրանք մարդիկ են, որոնք խաբում են սպառողներին և դրա շնորհիվ գերշահույթներ են ձեռք բերում: Այն մարդիկ են, որոնք առաջնային դիրքեր են գրավում նաև մեր առաջատար քաղաքական ուժերում», – հայտարարել է Բորիս Նավասարդյանը:

Նշենք, որ երեկ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը բավական ուշագրավ հայտարարություն արեց, ասելով, թե Հայաստանը ի սկզբանե ցանկացել է անդամակցել Մաքսային միությանը, պարզապես իրենց ասվել է, որ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է, լուծումներ գտնելու համար  փորձագիտական խմբեր են աշխատել և վերջին փուլում նրանք կարողացել են  ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել այդ բարդությունը և արդյունավետ դարձնել մասնակցությունը Մաքսային միությանը:

Արձագանքելով Վիգեն Սարգսյանի այս հայտարարությանը Բորիս Նավասարդյանն ասել է, թե խիստ կասկածում է, որ նման ուսումնասիրություններ  եղել են, հակառակ դեպքում Հայաստանցի պաշտոնյաները դրանց տեղյակ կլինեին, և  մի քանի օր առաջ չէին հայտարարի, թե Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայությունը խոչընդոտ է այդ միությանը միանալու համար:

 Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ նման հայտարարություն էր արել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հետևաբար, ըստ Նավասարդյանի, դրանք զուտ քաղաքական արդարացումներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում