ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Պուկովո» օդանավակայանում:
Պետերբուրգյան օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորել են կառավարության ներկայացուցիչներ և դիվանագետներ:
Ինչպես ակնկալվում է, Օբաման գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ: Այդ բանակցությունների հստակ ժամանակացույցը հայտնի չէ:
ԱՄՆ պատվիրակության մամլո ծառայություն տվյալներով՝ G 20-ի գագաթնաժողովում Օբաման մտադիր է սեպտեմբերի 6-ին մամլո ասուլիս հրավիրել:









































