Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անտեսել է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի հորդորը և հրաժարվել է Սաուդյան Արաբիա այցելության ժամանակ գլխաշոր կապելուց՝ տեղեկացնում է The Independent-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ փորձագետները խորհուրդ են տվել Մեյին հագնել արաբական ավանդական զգեստ և կապել գլխաշոր, սակայն Մեյը հայտարարել է, որ չի պատրաստվում հետևել տեղական ավանդույթներին: «Ես հույս ունեմ, որ ժողովուրդը ի դեմս ինձ կտեսնի առաջնորդի և կհասկանա, թե ինչի կարող է հասնել կինը»,- ասել է Մեյը:
Սաուդյան Արաբիայի օրենսդրությունը չի պարտադրում օտարերկրացիներին գլխաշոր կրել, սակայն, որպես կանոն, հյուրերը աշխատում են չխախտել մահմեդական ավանդույթները:
Theresa May took a stand against the Saudi regime by not wearing a headscarf, going against the Foreign Office’s guidelines pic.twitter.com/wHehLIjQnu
— The Telegraph (@Telegraph) April 4, 2017







































